Panorama.am-ը գրում է.

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանշային ցուցակը։ kp.ru-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 10-18-ն անցկացված սոցհարցման համաձայն հիմա նրան պատրաստ են իրենց ձայնը տալ  ընտրողների 13,2 տոկոսը։

Երկրորդ տեղում է դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Նրան պատրաստ են իրենց ձայնը տալ հարցվածների 7 տոկոսը։ Երկրի ղեկավար Պ. Պորոշենկոն երրորդ տեղում է 6,8 տոկոսով։ Այնուհետև Ուկրաինայի  պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն է, «Ընդդիմադիր բլոկ» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն և ուրիշներ։

Հարցվածների  17 տոկոսը նշել է, որ դեռ չի որոշել, թե ում է ընտրելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել