Մեկ ծաղիկը կազատի ձեզ ավելորդ քաշից, հիպերտոնիայից և կնվազեցնի ձեր խոլեստերինը։

Հիբիսկուսը փորձված միջոց է, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից, ամրացնել իմունիտետը, նվազեցնել ճնշումը և խոլեստերինը։

Բաղադրատոմսը շատ պարզ է։ Հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝

  • 1 թեյի գդալ հիբիսկուսի ծաղիկներ,
  • 1 բաժակ ջուր,
  • 0,5 թեյի գդալ դարչին,
  • 2 մեխակ,
  • 0,25 թեյի գդալ կոճապղպեղի փոշի։

Պատրաստման եղանակը՝

Եռացրեք ջուրը։ Ավելացրեք այնտեղ բոլոր բաղադրիչները և վերցրեք կրակից։ 15 րոպեից հետո հարկավոր է քամել։ Խմեք օրվա մեջ 2 անգամ։ Եվ արդեն 2 շաբաթ հետո դուք կտեսնեք արդյունքները։

Եղեք առողջ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել