Երիտասարդ տարիքում մոդել և «Միսս Մերսիսայդ» Բևեռլի Դոդսն այնպես էր տարվել արևայրուքով, որ ամեն օր իր վրա Կոկա կոլա էր լցնում և այնքան երկար պառկում սոլյարիի կապույտ լույսի տակ, որ հայրն ուղղակի սարսափում էր էլեկտրաէներգիայի համար եկած վճարի չափից։ 
Արդյունքում Բևեռլին մաշկի քաղցկեղ վաստակեց, որի դեմ պայքարում է արդեն 22 տարի։
Այժմ կինը 55 տարեկան է, բայց իր կարծիքով՝ մաշկը 85 տարեկանի տեսք ունի։
Նա հորդորում է բոլոր կանանց արևի տակ պառկելու փոխարեն ավտոարևայրուք ընդունել ու պաշտպանել մաշկը վաղաժամ ծերացումից։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել