ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչները մոնիթորինգ են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին։

Հայաստանի կողմից մոնիթորինգը կանցկացնեն գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկն ու Միխայիլ Օլարուն:

Ադրբեջանի կողմից մոնիթորինգը կանցկացնեն գործող նախագահի դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը և Սիմոն Թիլլերը։

Հայաստանում մոնիթորինգ կատարող Գենադի Պատրիկն այն նույն անձն է, ով ժամանակին այցելեց ադրբեջանական Ալխանլու գյուղ, որտեղ մահացել էին 2-ամյա Զահրան և նրա տատիկը։ Այդ այցից հետո ադրբեջանական կողմը կեղծ հայտարարություն էր տարածել, թե ԵԱՀԿ դեսպան Անժեյ Կասպրշիկն «այցելել է 2-ամյա Զահրայի եւ նրա տատիկի զոհվելու վայրը»: Սակայն կարճ ժամանակ անց, երբ հայկական մամուլը (news.am) դիմեց ԵԱՀԿ-ին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները, Կասպրշիկի վարչության պաշտոնական պատասխանում հերքվեց այդ հայտարարությունը, և պարզաբանվեց, որ Ալխանլու է մեկնել գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մեկ դաշտային օգնական, միևնույն ժամանակ մյուս օգնականը միջադեպի հետևանքով տուժած հակառակ կողմ է ուղևորվել՝ շփման գծի հատված:

Իսկ ադրբեջանական կողմը փորձեց արդարանալ՝ տարածելով հայտարարություն, թե «Կասպրշիկ» ասելով նկատի են ունեցել դաշտային օգնական Գենադի Պետրիկին: Հիմա սպասենք, թե «Կասպրշիկ» ասելով այս մյուս օգնականներին որտեղ են տանելու, որպեսզի կրկին կեղծ տեղեկություններ տարածեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել