«Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ նրան հետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է: 

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը և հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգայի և ըն­թացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչև այդ հրամանագրի հրապարակումը, որևէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ» ասաց նա: Նշենք, որ ավելի վաղ հետ էին կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Արաբական Միացյալ էմիրություն­ներում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել