16-ամյա թուրք սահմանախախտ Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մինչ այս պահը Մուստաֆա Օզմենը նամակով դիմել էր Հայաստանի վարչապետին և կառավարությանն ու խնդրել է, որ ազատ արձակեն իր որդուն, քանի որ վերջինս երեխա է ու չի հասկացել, որ սահման հատելը հանցագործություն է։

Հետագայում հայկական կողմից կապվել են երեխայի հոր հետ, նրան կանչել են Հայաստան, որպեսզի կալանավորված երեխային կարողանա տանել Թուրքիա։

Վերջին տարիներին այս դեպքը միակն էր, որը մեծ արձագանք գտավ թուրքական առաջատար մամուլում ու բարձրաձայնվեց։

Մուստաֆա Օզմենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետից և մյուս ղեկավարներից։ Ումութ Ալի Օզմենի հայրը նաև հայտնում է, որ որդին չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելության և ինքնության համար: Ընդհակառակը, ելնելով իր ինքնությունից՝ Հայաստանում ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:

Մուտաֆա Օզմենը ցանկություն է հայտնել, որ Ումութը երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գան Երևանը տեսնելու, որովհետև քաղաքը շատ գեղեցիկ է, իսկ մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել