«Արտաշատի ՀՀԿ-ական քա­ղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է: Նա շաբաթ օրը կրնկակոխ ուղեկցում էր աշխա­տանքային այցով մարզ այցելած վարչապետին: Տեղեկություններ կան, որ Բենիամինյանն ու մարզպետ, «ՔՊ» անդամ Գարիկ Սարգսյանը մտերմացել են, և այդ հողի վրա «Գա­զի Հովոյի» սանիկ, ՀՀԿ-ական քաղաքապետ Բենիամինյանը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել իր ներսում և քաղաքապետարանում: 

Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատել է իր կարատեիստ ընկերոջը՝ Ռոբերտ Ծատուրյանին, ով ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի թիկնապահը, և նրա փոխարեն նշանակել Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի ավագանու անդամ որդուն՝ Սերգեյ Մուրադյանին: Վերջինս մի խմբի հետ վեր­ջին շրջանում բոյկոտում էր ավագանու նիստերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել