168.am-ը գրում է.

Կենդանակերպի այս նշանների կին ներկայացուցիչներն ինքնաբավ են, սիրում են ազատություն, կարողանում են հասնել իրենց ուզածին: Այս կանայք առաջացնում են տղամարդկանց հիացմունքն ու արժանանում հարգանքի:

Խոյ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հեշտությամբ կարող են ապրել առանց տղամարդու: Նրանք անկախ են, խելացի, նույնիսկ հարաբերություններում չեն կորցնում իրենց անհատականությունը: Բաց են, նպատակասլաց, հեշտությամբ են հաջողությունների հասնում կարիերայում, գտնում սիրելի աշխատանք, որը խլում է նրանց ժամանակի մեծ մասը: Կին Խոյերը միշտ հասնում են իրենց ուզածին և չեն վախենում խոչընդոտներից:

Կարիճ: Աշխատանքում կարող են գերազանցել շատ տղամարդկանց: Ուժեղ են, խելացի, ինքնուրույն: Չեն հարմարվում մյուսներին, ձգտում են բարձր նշաձողի, նույնը պահանջում նաև մտերիմներից: Դժվար է գոհացնել այս ուժեղ կանանց: Կարիճների կողքին պետք է լինի ավելի ինքնավստահ, ուժեղ և խելացի տղամարդ, որպեսզի նրանք կարողանան թուլանալ և իրենց պաշտպանված զգալ:

Այծեղջյուր: Մեծ ներուժ ունեն, կայուն են, նպատակասլաց: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հեշտ ճանապարհներ չեն որոնում, նրանք միշտ սառն են դատում, պահանջկոտ են թե իրենց, թե մտերիմների հանդեպ: Այծեղջյուրներն ամբիցիոզ են, միշտ հասնում են իրենց ուզածին, կարող են աշխատել առանց դադարի: Դժվար է հարաբերություններ կառուցել անկախ ու այդքան բարդ Այծեղջյուրների հետ, քանի որ նրանք բավական փակ են, զուսպ, լուրջ: Զգացմունքներին տուրք չեն տալիս, առեղծվածային մարդու տպավորություն գործում:

Ջրհոս: Կին Ջրհոսները թեթև, բարյացակամ մարդիկ են, բայց հնարավոր չէ փոխել նրանց: Նրանք անկախ են, կարողանում են հասնել իրենց նպատակներին, ձգտում են հավասար հարաբերություններ կառուցել մարդկանց հետ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները չեն շտապում ամուսնանալ, քանի որ բարձր են գնահատում իրենց ազատությունը: Ջրհոսների կյանքի ուղեկիցը պետք է հարգի նրանց ազատության իրավունքը:

Երկվորյակներ: Կին Երկվորյակները սիրում են ազատություն, ամեն կերպ փորձում են պաշտպանել ազատ լինելու իրենց իրավունքը: Չեն սիրում տանը նստել: Երկվորյակները բաց են, շփվող: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են կյանքի լավ ուղեկից լինել, բայց ընտանիքը նրանց ամբողջ ժամանակն ու ուշադրությունը չի գրավում: Երկվորյակները սոցիալական մարդիկ են, սովոր են միշտ մարդկանց շրջապատում լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել