Life.panorama.am-ը գրում է.

Իր գրավիչ եւ սեքսուալ կերպարներով ամեն անգամ զարմացնող երգչուհի, դերասանուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի: Այս անգամ եւս երգչուհին աշխատել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ, իսկ նոր համագործակցության մանրամասների մասին Ռիփփին պատմել է Life.panorama.am-ին:

Այս երգչուհուն կարելի է տեսենել մեկ եթերային զգեստով, մեկ էլ սեքսուալ կերպարներով: Ոճային կտրուկ փոփոխությունների սիրահար Ռիփփին նշեց.

«Կտրուկ փոփոխություններն իմ էության մի մասն են կազմում: Այդպիսին եմ ես ոչ միայն ֆոտոշարքերում, այլեւ՝ կյանքում: Ես փոփոխական մարդ եմ, նույն տեղում անդադար լինել չեմ կարող, դրա համար այդ բնավորությունս անդրադառնում է նաեւ աշխատանքներիս վրա»:

Վերջինս պատմեց նաեւ.

«Այս ֆոտոշարքի գաղափարն իմն էր: Սկզբում ես պարզապես լուսանկարների հագուստիս կտորն էի տեսել, որն այնքան էի հավանել, որ անմիջապես զանգեցի Վահե Ստեպին ու խնդրեցի հուշել, թե ինչ զգեստով եւ ինչ միջավայրում կարելի է ֆոտոշարք անել: Վահեն խորհուրդ տվեց լողավազանում իրականացնել ֆոտոշարքը, կտորից էլ ստանալ բոդի. Ի դեպ՝ ինչպես իմ հագուստներից շատերը, այս մեկն էլ ինքս եմ կարել: Մի խոսքով՝ ամեն ինչ ստացվեց հարթ՝ ըստ հերթականության»:

Ռիփփին նկատեց, որ սկզբում ցանկություն են ունեցել միայն լողավազանի մեջ լուսանկարներ անել, բայց տեղում մտափոխվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել