Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր նշում է ծննդյան 23-ամյակը: Տոնական օրն Իննայի համար սկսվել է դեռ կեսգիշերից՝ ընկերների մատուցած անակնկալով: Թեև գրեթե ամեն տարի Իննան տարեդարձը տոնել է խնջույքով, սակայն այս տարի դերասանուհին նման ցանկություն չունի: Tert.am Life-ի հետ զրույցում Իննան պատմել է, թե ինչպես է սկսվել տոնական օրը, ինչ անակնկալներ է ստացել ու ինչպես է այն շարունակվելու: 

Դերասանուհին դժվարացավ նշել, թե առաջին շնորհավորանքն ում կողմից է ստացել, միաժամանակ նկատեց, որ կեսգիշերից իր տոնական տրամադրությունն ապահովել են բազմաթիվ անակնկալներով: Դերասանուհուն անակնկալ կերպով այցելել են մտերիմ ընկերները, որոնց թվում են եղել նաև «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից որոշ գործընկերներ: «Կեսգիշերին լոգարանում էի ու չէի էլ նկատել, որ արդեն ծնունդս է:

Մինչ ես այնտեղից դուրս կգայի, բոլոր ընկերներս հավաքվել էին հյուրասենյակում: Ամեն մեկը մի աթոռի ու բազկաթոռի տակ թաքնվել էին, որ ինձ դիմավորեին: Ինձ գեղեցիկ անակնկալ մատուցեցին նաև ծաղրածուն և մուլտհերոսները՝ բարձր երաժշտոթյամբ, ծաղիկներով, փուչիկներով, որ այդպես էլ չիմացա ում կողմից էր»,-ասաց Իննան:

Տոնական օրը դերասանուհին շարունակել է  աշխատանքային մթնոլորտում, նկարահանումների մեջ: Իննան ասաց, որ այս տարի տարեդարձի առթիվ որևէ խնջույք չի նախատեսել: «Գրեթե ամեն տարի տարեդարձս նշել եմ: Եթե անգամ նշելու պլաններ չեմ ունեցել, ընկերներս են օրս տոնի վերածել, բայց այս տարի կտրականապես, չգիտեմ ինչու, տրամադրված չեմ նշելու: Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել, իհարկե ոչ բառացի մենակության, պարզապես լռություն եմ ուզում: Հույս ունեմ, որ մշտական լռության կարիք 45-ն անց կունենամ:)»,-ասաց Իննան և ավելացրեց, որ նման նախընտրության համար որևէ էական պատճառ չկա,- Փոքր էի, երբ կարդացի Ռոնալդոյի հարցազրույցը: Նա իր 30-ամյակը նշել էր բացարձակ մենակության մեջ՝ պատահական մտնելով Մադրիդի ռեստորաններից մեկը: Նա միայնակ փչել էր տորթի մոմերն ու այն ամբողջությամբ կերել: Նա նշում էր, որ դա իր կյանքի ամենահիշարժան տարեդարձներից մեկն է եղել: Դա այնքան ուժեղ էր իմ մեջ տպավորվել, որ երևի վերջիվերջո մի օր պիտի իրականացնեի ծննդյան օրն այդ կերպ նշելու տարբերակը:  Ծրագրում եմ այսօր այդպես էլ անել գործերս ավարտելուց հետո»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել