Panorama.am-ը գրում է.

Արգենտինայում սկսվել է 24-ժամյա ընդհանուր գործադուլ, որը կազմակերպված է «Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» խոշորագույն արհեստակցական միության կողմից։ Եվրանյուզը գրում է, որ գործադուլն անցկացվում է  ընդդեմ  իշխանությունների տնտեսական քաղաքականության։ Ակնկալվում է, որ գործադուլի միջոցով Բուենոս Այրեսում և երկրի այլ խոշոր քաղաքներում հասարակական կյանքը կաթվածահար կարվի։

Ակցիայի անցկացման առիթ է դարձել մասնավորապես նախագահի որոշումը՝  օգնության համար դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին, որը հանգեցրել է բյուջեի ծախսերի կրճատմանը, զանգվածային  կրճատումների և ձեռնարկությունների փակմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել