Մաշկաբանները պնդում են, որ ալերգիկ հիվանդություններից շատերը մարդկանց մոտ առաջանում են նոր հագուստները չլվանալու հետևանքով: Այս փաստը կարող է ծիծաղելի թվալ, բայց այն հիմնված է գիտական հետազոտությունների վրա:

Մաշկի ցանի և քորի առաջացման պատճառը վերնաշապիկ կամ տաբատ հագնելու դեպքում ունի պարզ բացատրություն․ քիմիական նյութերը, որոնցով մշակում են հագուստը, որպեսզի այն չճմրթվի, կարող են նման երևույթների պատճառ դառնալ:

Մաշկաբանները խորհուրդ են տալիս ցանկացած հագուստ գնելուց հետո պարտադիր լվանալ և հագնելուց առաջ երկու անգամ արդուկել:

Օրգանիզմի համար վտանգավոր են նաև այն մակաբույծ միջատներն ու վարակները, որոնք ձեզ կարող են փոխանցել ձեզանից առաջ ձեր հագուստը փորձած մարդիկ:

Իրավիճակի բարդությունն այն է, որ օրենքը չի սահմանում հագուստի արտաքին տեսքը պահպանելու համար օգտագործած քիմիական նյութերի մասին հաճախորդներին տեղյակ պահելը:

Ալերգիկ հիվանդությունների առաջացմանը նպաստում են նաև ներկանյութերը և արհեստական թելերը, որոնք իրական վտանգ կարող են դառնալ զգայուն մաշկի համար:

Հագուստը լվանալու ժամանակ մեծ ուշադրություն դարձրեք թևատակերի, գոտկատեղի, պարանոցի հատվածներին, քանի որ մարմնի այդ հատվածներում ալերգիկ դաշտն ավելի արտահայտված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել