Facebook-ի մոդերատորները արգելափակել են բելգիական քաղաքական գործիչ Լյուկ Անուսի (Luc Anus) էջը՝ նրա ազգանունը անպարկեշտ համարելով։ Այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը։

26-ամյա տղամարդը որոշել է առաջադրվել որպես թեկնածու Լոբ համայնքում, որը պատկանում է Բելգիայի ֆրանսալեզու համայնքին։ Նա դժվարությունների հետ է բախվել, երբ սկսել է նախընտրական արշավը Facebook-ում. մոդերատորները արգելել են թեկնածուին օգտագործել Անուս ազգանունը, քանի որ այն հակասում էր սոցցանցի կանոններին։

Արդյունքում քաղաքական գործիչը ստիպված է եղել փոխել ազգանունը։ Անուսը դրանից հանել է վերջին տառը, այդ պատճառով էլ նրան հիմա կարելի է գտնել Լյուկ Անու (Luc Anu) անունով։

Լրագրողները նշում են, որ առաջ էլ է տղամարդը բազմիցս խնդիրներ ունեցել յուրահատուկ ազգանվան պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել