Ճամայկայից մատուցողներն ու խոհարարները, որոնց վարձել էին Yellowstone Club-ում աշխատելու համար, դատարան են դիմել բողոքով, որ գործարարներ Մարկ Ցուկերբերգին և Ուորեն Բաֆեթին սպասարկելուց հետո իրենց թեյավճար չեն տվել։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Ինչպես նշում է պարբերականը, ճամայկացի խոհարարներին, մատուցողներին, բարմեններին ու հավաքարարներին աշխատանքի ընդունելիս մեկ գիշերվա համար 600 դոլար են խոստացել, սակայն նրանց աշխատանքի ընդունած ֆիրման Ցուկերբերգին սպասարկելուց հետո ամբողջ թեյավճարն իրեն է պահել։ Այդ ժամանակ ճամայկացի հարյուրավոր աշխատողները կոլեկտիվ հայտ են ներկայացրել դատարան՝ բողոքելով և պահանջելով, որպեսզի վճարվի իրենց հասանելիք թեյավճարը։ Նրանք նշել են, որ իրենց ինչպես հարկն է չեն վերաբերվել միայն մաշկի գույնի պատճառով։ Հյուրանոցի ներկայացուցիչները այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն չեն արել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել