Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ մտադիր չէ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ`չնայած  ստացված «հարցումների». հայտնում է РИА Новости-ն:

«Հնարավոր է`  ապագայում: Ես լսել եմ, որ նա հիասքանչ մարդ է»,-գրել է նա իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է , որ Թեհրանը «ցանկացել է», որ ՄԱԿ ԳՎ-ի նստաշրջանի շրջանակում տեղի ունենա Թրամփ-Ռոհանի հանդիպումը: Իրանի ԱԳՆ-ում կտրականապես հերքել են այդ տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել