Tert.am-ը գրում է.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան վարկածներ, որ Կենտրոնում պայթյունի պատճառը տեխնիկայի անվտանգության կանոնների ոչ ճիշտ կատարումն է եղել:    

«Օպերատորը չի կարդացել՝ ինչ է գրված բալոնի վրա, որպեսզի նոր կատարի իր գործողությունը»,-ասաց նա և նշեց, որ աշխատակիցը նոր չէր:

Վաչե Գյոզալյանը ևս հաստատեց, որ բալոնը ԲԿ-ին չի պատկանել: «Մենք չունենք նմանատիպ բալոն, բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, այդ բալոնը եղել է 45»,-ասաց նա:  

Հարցին, թե ինչպես է այդ դեպքում տվյալ բալոնը հայտնվել թթվածնային կայանում, Գյոզալյանը նշեց, որ հենց դա էլ փորձում են հասկանալ: «Հարցն այդ է և, մեզ համար էլ հանելուկ է, ըստ երևույթին, օպերատորն ինքն է բերել բալոնը, իր համար լիցքավորեր, տաներ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել