Yerkir.am-ը գրում է.

Մոսկվան անհրաժեշտ է համարում թույլ չտալ, որ Իրանը հրաժարվի միջուկային գործարքի պահպանումից, քանի որ երկրում կան նման տարբերակ առաջարկող ուժեր: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի` զենքի չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը. հայտնում է РИА Новости-ն:

 Նրա խոսքով` եթե հնարավոր լինի պահպանել գործարքը և այն  Իրանին  տնտեսապես, քաղաքականապես և տեխնոլոգիապես ձեռնտու լինի, դա կլինի մեծագույն ձռքբերումը, քանի որ դա կարվի առանց ԱՄՆ-ի և ի հեճուկս ԱՄՆ-ի գործողությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել