Հարգելի բարեկամներ,
Այսօր պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» և «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Այս նախագծերը նախատեսում են.
1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով վեհափառի անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը:
2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել