««Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը: «Մենք 60-70 տոկոս էինք ակնկալում, բայց արի ու տես՝ եղավ»,- ասաց մեր աղբյուրը: Չնայած Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է, սակայն թիմը՝ փոխվարչապետներ Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մինչև գիշերվա 3-4-ը մնացել է կենտրոնական գրասենյակում, շամպայն խմել, իսկ հաղթանակը լիարժեք կտոնեն, երբ Հայաստան վերադառնա վարչապետը: Իսկ 43 տոկոսը ցածր ցուցանիշ չեն համարում: «30 տոկոսը ռեգիստրում գրանցված են, բայց Հայաստանից դուրս են ապրում, 10 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնել, մոտ 15 տոկոս չի մասնակցել, իսկ ո՞ր ընտրությանն է 100 տոկոս մասնակցություն եղել»,- ասաց «ՔՊ»-ական մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել