operativ.am-ը գրում է

Ամերիկյան Միսուրի նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվածները՝ 56-ամյա Մայքլ Մետցգերն ու 20-ամյա Ջեյքոբ Մետցգերը, հայր ու որդի են եղել: Նշվում է, որ վթարի պատճառը եղել է օդանավակայանում թռիչքուղու լուսավորության բացակայությունը:

Ընդ որում՝ ոստիկանության հաղորդմամբ՝ զոհվածներից մեկի հարսնացուն փորձել է օգնել վայրէջքի ժամանակ՝ լապտերի միջոցով ճանապարհը ցույց տալով:

Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության փորձագետները փորձում են պարզել վթարի բոլոր հանգամանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել