Armenpress.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է ՀՀ կառավարության «Թվիթեր»-ի էջում իր և ՀՀ վարչապետի հանդիպման մասին տեղեկատվությամբ և կատարել հետևյալ գրառումը.

«Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ ամիս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Ձեզ հետ հանդիպմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել