Armenpress.am-ը գրում է.

Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»,-նշել է Արման Եղոյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նա մասնակցելու է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին: Դրանից բացի, նա ելույթ կունենա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Նախատեսված են հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել