Սկանդալային Մայրի Սայրուսի կրտսեր քույրը, ամերիկյան երգչուհի Նոա Սայրուսը, իր արցունքներով սրվակ է վաճառքի հանել։ «Տառապելու և լաց լինելու» պատճառներ 18-ամյա աղջիկն իրոք ունեցել է։ Օրերս փոփ–երգչուհին բաժանվել է իր ընկերոջից՝ ռեփեր Lil Xan-ից։

Նոան մտածել է, որ արցունքներն ափսոս են, որ հենց այնպես կորչեն և հավաքել է իր արցունքները գեղեցիկ սրվակի մեջ, որպեսզի վաճառի 12 հազար դոլարով և այդպիսով գրավի հասարակության ուշադրությունը՝ Pizzaslime բրենդի հետ համատեղ հագուստի իր նոր հավաքածուի նկատմամբ։

Աղի ջրով սրվակի վրա գրված է. «Այստեղ 12 աղի արտասուք է գտնվում, որոնք թափել է Նոա Սայրուսը, երբ տխրել է»։

Դերասանուհու արցունքները կարելի է ձեռք բերել 48 ժամվա ընթացքում՝ Pizzaslime բրենդի կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել