Երակների վարիկոզ լայնացումը ավելի շատ սպառնում է բարձրահասակ մարդկանց, պարզել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսակգրում։

Հետազոտությանը 400 հազար մարդ է մասնակցել։ Գիտնականները վերլուծել են նրանց գենոմը՝ վարիկոզի զարգացման հավանականությունը բարձրացնող գեներ գտնելու համար։ Բացի գենետիկ վերլուծությունից գիտնականները նա նեյրոնային ցանցեր են օգտագործել՝ ռիսկի ոչ ակնհայտ գործոնները հայտնաբերելու համար։

Երակների վարիկոզի և տրոմբոզի հետ կապված հիմնական 30 գեներից բացի, աշխատանքի հեղինակները պարզել են, որ վարիկոզի ռիսկը ուղիղ համեմատական է մասնակիցների հասակի հետ և ավելի բարձր է բարձրահասակ մարդկանց մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել