Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ իր երկրորդ հանդիպումը կարող է կայանալ շատ շուտով. հայտնում է РИА Новости-ն:

«Պետքարտուղարը կմշակի  այդ հարցը մոտ ապագայում»,-ասել է նա լրագրողներին:

Հիշեցնենք, որ երկու ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է  ունեցել Սինգապուրում: Երկու կողմերն էլ նշել են, որ հավատարիմ կլինեն Կարեական թերակղզու ապամիջուկայնացմանը, սակայն հստակ պայանավորվածություններ ձեռք չեն բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել