Թվում է, թե Եվրոպան ամբողջությամբ ոտի տակ են առել զբոսաշրջիներն ու ամբողջությամբ բացահատել են այն: «Անմարդաբնակ» վայրեր գտնելու համար ճանապարհորդներն ուղևորվում են Ասիա, Հարավային Ամերիկա և անգամ Աֆրիկա, սակայն տեղյակ չեն, որ Եվրոպայում կան այնպիսի հրաշալի վայրեր, որոնց մասին քչերն են տեղյակ:

Ալբերոբելո, Իտալիա

Քաղաքին հայտնիություն են բերել բացառիկ սպիտակ քարից կառուցված քաղաքային շինությունները, որոնք կոչվում են տրուլիներ: Սրանք ոչ մեծ տներ են՝ կոնաձև տանիքներով: Նման կառույցներ աշխարհում այլևս ոչ մի վայրում չեք տեսնի, հետևաբար դրանք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության շարքում:

Բոհին, Սլովենիա

Բոհինը սառցե ծագմամբ ալպիական լիճ է, որը գտնվում է ծովի մակարդակից 525 մ բարձրության վրա և երեք կողմից շրջափակված է Յուլիական Ալպերով: Այս շրջանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն մտնում է ազգային Տրիգլավյան պարկի կազմի մեջ: Բնությունը շնչում է, գեղեցիկ լանդշաֆտներ ու բյուրեղյա մաքրությամբ օդ, բազմազան կենդանատեսակներ ու բուսատեսակներ կան:

Դինան, Բելգիա

Դինանը գտնվում է Շառլեռուայից 30 կմ և Ֆրանսիայի հետ մոտակա սահմանից 15 կմ հեռավորության վրա: Քաղաքը շատ փոքրիկ է, սակայն անհավանական գեղեցիկ է՝ շնորհիվ ժայռի, որի ֆոնին հոսում է Մաաս գետը, վեր է խոյանում քաղաքային տաճարը, և նշմարվում է հնագույն ամրոցը: Այստեղ է ծնվել նաև սաքսոֆոնի գյուտարարը:

Կալամբակա, Հունաստան

Կալամբական փոքրիկ քաղաք է, որտեղից սկսվում է ճամփորդությունը դեպի վանքեր: Ամբողջ քաղաքը հատում է գլխավոր փողոցը, որին միանում են մի քանի հրապարակներ՝ զարդարված շատրվաններով: Բնակիչներն այս հրապարկներ են գալիս հանգստանալու ու միմյանց հետ շփվելու համար: Գիշերային ժամերին ժայռերը լուսավորում են պրոյեկտորները, որոնք դրանց առավել խորհրդավոր ու հզոր տեսք են տալիս:

Լոֆոտենյան կղզիներ, Նորվեգիա

Այս հյուսիսային դրախտի լանդշաֆտները թույլ են տալիս հրաշալի ժամանակ անցկացնել՝ լեռնային արշավանք իրականացնել, սահել դահուկներով: Սա Նորվեգիայի ամենահյուսիսային, ինչպես նաև սերֆինգի համար լավագույն վայրն է: Բնությունը չափազանց գեղեցիկ է և մեծ հնարավորություններ է տալիս ձկնորսներին:

Մադեյրա, Պորտուգալիա

Նրանք, ովքեր առնվազն մեկ անգամ եղել են Մադեյրայում, սիրահարված կմնան այս քաղաքին ողջ կյանքի ընթացքում: Այստեղ լեռները գտնվում են անմիջապես օվկիանոսի ափին, և դրանք լի են կյանքով: Ամենաբարձրադիր վայրերից լեռնային աղբյուրներ ու ջրվեժներ են հոսում, որոնցից շատերը կազմում են ոչ մեծ լեռնային լճային ավազաններ:

Մելիհա, Մալթա

Մելիհան առավելապես հայտնի է իր ծովափնյա ու քիչ բնակեցված թաղամասերով: Հետևաբար եթե սիրում եք բնությունն ու զբոսնել, Ձեզ այս վայրը դուր կգա: Այստեղ է գտնվում Մալթայի ամենամեծ ավազե լողափը՝ Մելիհա-Բեյը, որտեղ հանգստանալը շատ հարմարավետ է երեխաների հետ:

Մենթոն, Ֆրանսիա

Լազուրի ափի արևմտյան հանգստավայրը, որը Մոնակոյի և իտալական Ռիվիերայի իշխանությունների տակ է, հանդարտ ու գեղատեսիլ քաղաք է: Քաղաքը զարմացնում է իր մաքուր ֆրանսիական էլեգանտությամբ ու անկրկնելի իտալական կենսուրախությամբ:

Պիրան, Սլովենիա

Պիրանը մի ժամանակ պատկանում էր Վենետիկի Հանրապետությանը: Այնտեղ մինչ օրս թագավորում է միջնադարի կոլորիտը. հնուց պահպանվել են ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում են աշտարակով հայտնի եկեղեցին, հնագույն ամրոցի պատերը:

Պոզիտանո, Իտալիա

Իտալիայի հարավում գտնվող Ամալֆիական ափի ժայռաշատ բլուրում է գտնվում փոքրիկ և անհավանականորեն գեղեցիկ Պոզիտանո քաղաքը: Իր գոյության տարիներին փոքրիկ ձկնորսական քաղաքից Պոզիտանոն դարձել է իտալական ամենահայտնի հանգստավայրերից մեկը: Պոզիտանոյում կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է լուռ, հարմարավետ ու խաղաղ հանգստի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել