Panorama.am-ը գրում է.

«Ավելի լավ է գետինը մտնենք, քան լցոնումներ անենք»,-ուղիղ եթերում հայտարարեց Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարդկանց այն մտահոգություններին, որ իշխանությունները մի օր կարող են դիմել վարչական ռեսուրսի օգնությանը։

Նա շնորհավորեց Հայկ Մարությանին, մաղթեց նրան ժողովրդահաճո ու արդյունավետ գործունեություն քաղաքապետի պաշտոնում, ավագանու անդամներին էլ ցանկացավ, որ արդարացնեն քաղաքացիների սպասելիքները, շնորհավորեց Երևանի ավագանու կազմում ընդգրկվելիք ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինիքին։ Նա բարձր գնահատեց այն, որ հաղթող թեկնածուին շնորհավորել են ու հայտարարություն տարածել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, նրանց առաջադրած թեկնածուները։ Շնորհակալություն հայտնեց դիտորդներին, վստահված անձանց, ոստիկանությանը։

«Մենք շատ ուշադիր պետք է հետևենք դիտորդների առաջարկություններին, նկատառումներին, որովհետև մեր ընտրական համակարգը իսկապես հասցնենք բարձր մակարդակի»,-նշեց վարչապետը։

Անդրադառնալով ընտրությունների մասնակցության պասիվության վերաբերյալ մեկնաբանություններին, Փաշինյանն ասաց.
«Հիմա շատերը փորձում են ասել, երևանցիներից շատերը չեն մասնակցել ընտրություններին ու դրանից անում են քաղաքական հետևություններ։ Մեղմ ասած, այդ փաստարկները ծիծաղելի են»։
Նա նշեց, որ նախորդ տարիներին քաղաքացիներին ընտրելու տարել են պարտադրանքով, բացի այդ էլ ընտրական ցուցակները չեն համապատասխանում իրականությանը, օրինակ մարդիկ կան, որ 20 տարուց ավելի Հայաստանում չեն, սակայն նրանց անունը ներառված է ցուցակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել