Բաղադրիչներ՝
տաք ջուր – 1 և 1,3 բաժակ,
չոր խմորիչ – 2 թ.գ
շաքարավազ – 2 ճ.գ
աղ,
վանիլ,
բուսայուղ – 30 մլ,
ալյուր – 4 բաժակ,
կրեմ,
ձու – 1 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
վանիլ,
ալյուր – 3 թ.գ
կաթ – 1 բաժակ,
շաքարի փոշի,
բուսայուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը՝

Լցնել 55 աստիճանի ջուր:

Շաքարավազը և խմորիչը ցանել վրան:

Ծածկել, թողնել 10 րոպե:

Ջրի վրա փրփուր պիտի առաջանա:

Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել:

Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի:

Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում:

Պատրաստել կրեմը:

Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա:

Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե:

Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե:

Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել:

Մատուցել տաք կակաոյի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել