Aravot.am-ը գրում է.

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր, թե Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածուն իր տեղամասում ստացել է ընդամենը 10 ձայն, բայց իր տանը գրանցված է 22 հոգի։

«Էն որ սկի տնեցիք չեն քեզ ընտրում»,-գրել էր նա: «Ճիշտն ասած, ես դժվարանում եմ ասել, թե այդտեղ քանի հոգի է գրանցված, քանի որ դա տատիկիս տունն է…Ընդ որում՝ եղբայրներս, քույրերս քաղաքում չեն, մի մասը Հայաստանում չի էլ բնակվում կյանքի բերումով:

Դա սեփական տուն է, Սովետական Միության ժամանակ այդ տունը պլանի տակ էր, մարդիկ գրանցումից դուրս չէին գալիս, որ քանդելուց հետո ամեն մեկն առանձին բնակարան ստանա: Ես մնացել եմ այդտեղ գրանցված` տարիներ շարունակ: Ես այդ տանն եմ ծնվել, մայրս, իր քույրերը եւ եղբայրը եւս այդ տանն են գրանցված, ամեն մեկն էլ ունի 2-3 երեխա: Բայց ոչ բոլորն են այդտեղ ապրում:

Օրինակ, մի եղբայրս գտնվում է Բաթումում, մյուս եղբայրս` Ռուսաստանում, քույրս Զեյթունի հիվանդանոցում երեխայի հետ պառկած է…Այսինքն՝ նրանք արտերկրում են գտնվում, այդ հասցեում չեն ապրում, որ ինձ ձայն տան»,- Аravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը: Նաեւ հավելեց, որ իրենց` Արարատյան փողոցի 22 տունը բաղկացած է երկու մասից, մյուս մասն արդեն 22 Ա հասցեի տունն է, որը հաճախ շփոթում են տատիկի տան հետ:

Մյուս տանը, Արտակ Ավետյանի խոսքերով, ուրիշ մարդիկ են ապրում, հնարավոր է այդ հասցեն մոլորության մեջ գցած լինի մարդկանց, եւ այդ 22 Ա հասցեում բազմազավակ ընտանիք է ապրում: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել