Yerkir.am-ը գրում է.

ՌԴ-ն ստիպված է ադեկվատ պատասխան քայլերի դիմել Սիրիայում Իսրայելի գործողությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերեյ Շոյգուն. հայտնում է РИА Новости-ն:

Ըստ նրա` այդ քայլերի նպատակն է Սիրիայում ռուս զինծառայողների անվտանգության մակարդակի բարձրացումը: Նախարարը նաև հայտնել է, որ ՌԴ-ն երկու շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի հակաօդային պաշտպանության С-300 համակարգերը:

Ավելի վաղ Коммерсантъ-ը հայտնել էր, որ այդ քայլով ՌԴ-ն կփորձի սահմանափակել Սիրիայում Իսրայելի ավիացիայի գործողությունները:

Հիշեցնենք, որ Իսրայելը ավելի վաղ  հարվածներ էր հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել էին ռուսական Իլ-20-ը, որը եղել էր դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել էր 15 զինվոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել