Tert.am-ը գրում է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, ներկայացնելով քվեարկության օրը ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով զանգերի թիվը աննախադեպ է եղել:
«Դրանք հարյուրից ավելի էին, մեծամասամբ վերաբերում էին նրան, թե որտեղ պետք է մասնակցեն քվեարկության, կային հարցեր նաև, թե ինչ փաստաթղթով պետք է մասնակցեն»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ ենթադրյալ խախտումները վերաբերում էին կահավորման խնդրին, որոնցից մի մասը չէր համապատասխանում իրականությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2018/09/23/Calls/2799958
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել