Armtimes.com-ը գրում է.
Այս պահի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին չեն մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ նախագահն այս պահին գտնվում է Փարիզում եւ մասնակցում է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին, որտեղ ելույթ է ունեցել որպես գլխավոր բանախոս:
Մինչեւ 18:45 րոպեի դրությամբ ընտրություններին չէր մասնակցել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ խոսնակ Արմեն Մուսինյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ չի կարող ասել՝ Տեր-Պետրոսյանն այս մեկ ժամվա ընթացքում կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ կապ հաստատել չհաջողվեց: Սակայն, ամենայն հավանականությամբ նա եւս չի մասնակցի ընտրություններին, քանի որ նրա անձնագիրը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին «Հայկական ժամանակը» գրել էր որոշ ժամանակ առաջ:
Սերժ Սարգսյանի մասնակցության մասին որեւէ տեղեկություն չկարողացանք ճշտել, քանի որ նրա գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հեռախոսահամարն անհասանելի էր:
Քիչ առաջ 09/18 ընտրատեղամասի հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ նախկին նախագահներից ոչ մեկը չի եկել քաղաքացիական պարտքը կատարելու: