Tert.am-ը գրում է.

ժամը 20-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվել են, և սկսվել է ձայների հաշվարկը:

Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող, կազմակերպվել են 475 ընտրական տեղամասեր։ 

Տեղամասային կենտրոններում գրանցումն իրականացվել է 1380 տեխնիկական սարքավորումների միջոցով:

Նշենք նաև, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի կամ ընտրողների 34. 72 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել