Առանց գրամ չարախնդության ասեմ, որ ընտրություններին դարակազմիկ ոչ մի խախտում չի նկատվել ու վստահ եմ, դրանց արդյունքները կլինեն լեգիտիմ։ Հիմնական խնդիրն էլ ցածր մասնակցություններ։

Ընտրախախտումները մանր-մունր էին ու քիչ։ Ամենաշատը՝ քարոզչությունն էր, բայց դե դա հեչ։

Այս ընտրությունները լակմուս են լինելու անցյալ ընտրությունների համար ու ամենակարևոր բանը, որ ապացուցելու են, որ մինչ այս ընտրակաշառքի գործոնը խի՜ստ գերադրականացված էր։ Ընտրակաշառքի, հետևաբար՝ նաև ավտոբուսների, կուտակումների ու տասովշիկների բացակայությունն է հենց հիմնական պատճառը մասնակցության ցածր տոկոսի։

Ժամը 21։00-ն ԿԸՀ-ն կներկայացնի մասնակցածների թիվը։ Համեմատեք դա նախորդ ընտրությունների հետ ու տարբերությունը պլյուս-մինուսով կլինի հենց էդ ընտրակաշառք/ավտոբուսներ/կառուսելների իրական պոտենցիալը։ Ենթադրում եմ, որ մի 10, մաքսիմում 15 տոկոսի տարբերություն է լինելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել