Tert.am-ը գրում է.

Հանձնաժողովի անդամների օգնությանը համեմատաբար այս ընտրություններին ավելի քիչ թվով քաղաքացիներ են դիմում. Tert.am-ի հետ զրույցում ասաց թիվ 6/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աննա Մկրտչյանը:

Նա նշեց, որ կոնկրետ իր ընտրատեղամասում ժամը 15:00-ի դրությամբ իրենց օգնությանը դիմել է 12 ընտրող: «Այս ընտրություններին քիչ են մի փոքր օգնության կարիք ունեցող ընտրողները, քանի որ տարիքով մարդկանց հոսքը մի փոքր քիչ է այս տարի: Նախորդ ընտրություններին ևս հանձնաժողովի անդամ եմ եղել, այն ժամանակ ավելի  շատ է եղել տարեց մարդկանց հոսքը, և, բնականաբար, օգնողներն էլ են շատ եղել. տեսողական խնդիրներով էին, կամ ձեռքները դողում էին, չէին կարողանում քվեարկել»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս տարի էլ հասկանալիորեն տարեցներին ընտրատեղամաս բերողներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել