Tert.am-ը գրում է․

Եթե ոստիկանությունն ընտրակաշառքի կեղծ ահազանգողներին սուտ մատնության հոդվածով քրեական պատասխանատվության չենթարկի, հարց է առաջանալու՝ Վալերիյ Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը, որպես ոստիկանապետ, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«12 օր ոստիկանությունը կազմալուծեց մեր ակտիվի աշխատանքը: 300-ից ավելի ակտիվիստների ժամերով պահել են բաժիններում: Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, կա՛մ Դուք ահազանգերի փաստեր եք ներկայացնում, կա՛մ մենք մտածելու ենք, որ ոստիկանապետի գործողություններում կա հստակ ուղղորդվածություն ԲՀԿ-ի հանդեպ, և, բնականաբար, առաջանալու է հարց՝ Դուք իրավունք ունե՞ք շարունակելու Ձեր գործունեությունը՝ որպես ոստիկանապետ, թե՞ ոչ»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, որ ԲՀԿ ավագանու ցուցակի 33-րդ համար Աշոտ Անդրեասյանը ֆեյքերով արշավ է սկսել «Իմ քայլը» դաշինքի դեմ, Ն. Զոհրաբյանը նշեց. «Մեր երիտթևում շատ աշոտներ կան, ես չեմ կարող բոլորին անգիր հիշել:

Դ. Իոաննիսյանը, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, ունի բոլոր հնարավորությունները դիմելու իրավապահ մարմիններին»:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու նաև պատրաստվում է միջազգային հարթությունում բարձրացնել քարոզարշավի ընթացքում իր հասցեին հնչած հայհոյանքների հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել