Բաղադրիչներ
- նուշ - 120 գ
- ալյուր - 30 գ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 230 գ
Պատրաստման եղանակը
Նուշը ոչ թե մաքրում ու բովում ենք, այլ անցկացնում ենք աղացով։
Ավելացնում ենք շաքարավազն ու խառնում։ Եթե չեք ցանկանում, որ թխվածքաբլիթները շատ քաղցր լինեն, կարող եք շաքարավազի քանակը նվազեցնել։
Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ձվի սպիտակուցներն ու լավ խառնում։
Կաթսան դնում ենք մեղմ կրակի վրա ու խառնում ենք։ Զանգվածը պետք է տաքանա այնքան, որպեսզի մատին դիպչելիս չայրի։ Այնուհետև հանում ենք կրակի վրայից։
Ավելացնում ենք ալյուրն ու կրկին խառնում։
Ստացվում է թույլ խմոր։ Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա՝ կարագով։ Գդալի օգնությամբ վերցնում ենք խմորն ու դնում ձևամանի մեջ՝ միմյանցից մի քիչ հեռավորության վրա։
Թխում ենք 15-17 րոպե նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում։

Թխվածքաբլիթները թողնում ենք, որ սառչեն, ապա մատուցում ենք թեյի կամ սուրճի հետ։
Բարի վայելում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել