Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով: 

Հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից և հեռուստադիտողների քվեարկությամբ։ 

Հիշեցնենք, որ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։ 

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն Հանրային հեռուստաընկերության կայքում (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել