Կար ժամանակ, երբ մարդիկ չգիտեին՝ ինչ է փողը, և դրանով հանդերձ անհոգ կյանք էին վարում: Չնայած չի կարելի կարծել, որ բոլոր դժբախտությունները փողի հետ են կապված. բացարձակապե՛ս: Քարանձավյան մարդիկ ևս տարաձայնություններ են ունեցել տարածքի կամ սննդի պատճառով: Սակայն նման հակասությունները պարզագույն մակարդակի վրա էին լինում: Փողի հետ կապված խնդիրները, ամենայն հավանականությամբ, պատուհաս էին քաղաքակրթությունների համար, որոնք առաջանում էին մարդկանց ու ցեղերի միջև փոխհարաբերությունների զարգացման արդյունքում: Պատմության մեջ առաջին դրամը անցում դարձավ՝ պարզագույն փոխանակումից դեպի արդար շուկայական հարաբերություն:

Նախկինում երկու ընտանիքների միջև փոխանակում էր իրականացվում, օրինակ՝ որոշակի քանակությամբ ցորենը փոխանակում էին մեկ ոչխարի հետ: Ապրանքների անհավասարությունը բազմաթիվ խնդիրներ ու անհամաձայնություններ էր առաջացնում: Միայն դրամի ի հայտ գալուց հետո հնարավոր եղավ յուրաքանչյուր ապրանքի հստակ գինը որոշել, և դա տեղի ունեցավ հեռավոր մ.թ.ա. XIII դարում: Մնում էր մտածել, թե ինչպես պետք է ազատվել արդեն դրամի հետևանքով առաջացող տարաձայնություններից:

Ինչպես էին վճարում հնում

Հնագույն գումարային միավորը, որը գործում էր հին աշխարհում, ստատերն էր: Համաձայն հնագետների՝ հենց այս դրամներն են համարվում ժամանակակից դոլարի, եվրոյի, ռուբլու և մյուս արժույթների «նախատիպերը»: Ստատերները ավելի քան 3,200 տարվա հնություն ունեն: Դրանք պատրաստվում էին էլեկտրումից՝ արծաթի ու ոսկու խառնուրդից: Վրան պատկերված էր մռնչացող առյուծի երախ, իսկ հետնամասում նշմարվում էր մուրճով ուժգին հատվածի հետքը: Դրամը սկսել է թողարկվել մ.թ.ա. VII դարից սկսած, իսկ որոշ ժամանակ անց, առևտրական հարաբերությունների առաջացման արդյունքում, ստատերները հասան Հին Հունաստան, ապա՝ այլ երկրներ:

Հնագետները ստատերներ են գտել Պաղեստինի տարածքում, սակայն համարվում է, որ առավել հին դրմաներ թողարկվել են նաև հին Լիդիայում ու Հոնիայում, որոնց տարածքը համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի տարածքին: Հարց է առաջանում, թե ինչու՞ հենց այստեղ է կարիք առաջացել դրամային միավոր ստեղծելու: Ամեն ինչ բացատրվում է այս տարածաշրջանում առևտրի ուժգին զարգացմամբ:

Տարբերում են այս դրամի մի քանի տեսկներ, որոնք տարբերվում են առյուծի պատկերով, հղկման ձևով ու քաշով. դրանք են՝ լիդիական ստատեր (14 գ), վեցերորդ ստատեր (2,35 գ), տասներկուերորդ ստատեր (1,18 գ):

Զարմանալի է, բայց չնայած իրենց բարձր կարգավիճակին, հնագույն դրամները այնքան էլ բարձր չեն գնահատվում: Դրամները հատվել են 60 տարի շարունակ, այդ պատճառով դրանց հազվագյուտ կոչել չենք կարող: Մեկ դրամի համար միջին գինն այսօր 1-2 հազար դոլար է:

Ոչ պակաս հին դրամներ

Մ.թ.ա. VI դարի վերջին մարդկությունը սովորեց էլեկտրումն առանձնացնել մաքուր ոսկու ու արծաի խառնուրդի: Այս թանկարժեք մետաղներից սկսեցին պատրաստել նաև ոչ պակաս հին դրամներ, քան ստատերներն էին (հատման ժամանակների տարբերությունը մեկ դարից քիչ է): Այս գումարային միավորներն անվանում էին դարեհիկներ՝ այդ ժամանակ պարսից մեծ արքա Դարեհ I-ի պատվին: Դրամի միջին քաշը 8,4 էր: Դիմային կողմում պատկերված էր արքան՝ աղեղնաձիգի կերպարով, իսկ հետնամասում կրկին երևում էր մուրճի հարվածի խորը հետքը:

Չնայած իրենց պարզունակությանը, առաջին դրամները ներկայսիսի հասարակական տնտեսության կարևոր սկիզբը հանդիսացան: Վաղ, թե ուշ դրմաները մտան շրջանառության մեջ: Նախկինում, միգուցե, դրանք այլ տեսք ունեին, սակայն նշանակությունը մինչ օրս չի փոփոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել