Երգիչ Ջասթին Բիբերն ու նրա հարսնացուն՝ մոդել և հեռուստահաղորդավար Հեյլի Բոլդուինը ամուսնական պայմանագիր են կնքելու,– հաղորդում է TMZ-ը։

Հաղորդվում է, որ տվյալ պահին Բիբերն ու Բոլդուինը բանակցություններ են վարում՝ յուրաքանչյուրն իր փաստաբանի հետ։

Աղբյուրների տվյալներով՝ ի սկզբանե Բիբերը չի ցանկացել պայմանագիր կնքել, բացատրելով դա այն հանգամանքով, որ ինքն ու Հեյլին հավատացյալ են և ծրագրում են մինչև մահ իրար հետ լինել։ Սակայն փաստաբաններին հաջողվել է համոզել երգչին։

Բիբերի կարողությունը գնահատվում է մոտ 250 միլիոն դոլար, Հեյլի Բոլդուինը մի քանի միլիոն ունի միայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել