Ջամայկայի Սենթ Էնդրյու շրջանում զինված տղամարդը կրակ է բացել ոստիկանի ուղղությամբ գաջեթների խանութի կողոպուտի ժամանակ։ Այդ մասին գրում է Loop Jamaica-ն։

Երեք հանցագործները կողոպտել են խանութը և տարբեր ուղղություններով դիմել փախուստի։ Նրանցից մեկին խաչմերուկում նկատել են անցորդները։ Մտահոգ քաղաքացիները դիմել են ոստիկանության սերժանտին, ով հսկում էր հարակից փողոցները։

Ոստիկանը պատրաստվում էր հարցաքննել կողոպտիչին, երբ վերջինս հանել է ատրճանակը և մի քանի անգամ կրակել նրա կրծքավանդակին և երկու ոտքերին։

Ոստիկանը պատասխան կրակ է բացել, բայց կողոպտիչին հաջողվել է փախչել։ Ավելի ուշ պարզվել է, որ սերժանտի կյանքը փրկել է վերնաշապիկի գրպանում դրված բջջային հեռախոսը, որն իր վրա է ընդունել փամփուշտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել