Եղիսաբեթ 2-րդը թոռան՝ արքայազն Հարիի պսակադրությունից առաջ նրա հարսնացուից՝ Մեգան Մարքլից, պահանջել է հատուկ թեստ անցնել՝ պարզելու համար՝ արդյոք ամերիկուհին կարող է հղիանալ ու թագավորական ընտանիքին ժառանգ պարգևել՝ գրում է Radaronline.com-ը։

Համաձայն աղբյուրի՝ թագուհին պահանջել է նաև, որ Մարքլն ապահովության համար սառեցնի իր ձվաբջիջները:

Աղբյուրը մանրամասնում է, որ սկզբում Հարիի հարսնացուն իրեն ստորացված է զգացել՝ թագուհուց նման բան լսելով, սակայն Եղիզաբեթ 2-րդն անդրդվելի է եղել իր որոշման մեջ: Նա ցանկացել է վստահ լինել, որ Մարքլը կկարողանա երեխա ունենալ:

Ամերիկուհին ի վերջո համաձայնել է անցնել այդ պրոցեդուրան, քանի որ ցանկանում էր թագավորական ընտանիքի անդամ դառնալ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018թ. մայիսին: Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ թագուհու ու Մարքլի միջև շատ ջերմ հարաբերություններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել