Ryanair ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Դուբլինի օդանավակայանում՝ «Ալի» փոթորկի էպիկենտրոնում։

Այս մասին գրում է բրիտանական Metro.co.uk պարբերականը։

Ryanair–ի օդաչուն փորձել է նստեցնել Բրյուսելից ժամանող ինքնաթիռը, սակայն հուժկու քամին քիչ է մնացել հարվածի ինքնաթիռը գետնին։

Մի քանի փորձից հետո օդաչուն հրաշքով կարողացել է բարձրացնել օդանավը վերև վերջին վայրկյանին։

Ինչպես պարբերականին պատմել է ուղևոր Քիրսթեն Յոնբերգը՝ դա նրա կյանքի ամենավատ թռիչքն է եղել։ Նրա խոսքերով՝ շատերը գոռացել և լաց են եղել։ Ավելի ուշ ինքնաթիռի անձնակզմին ամեն դեպքում հաջողվել է նստեցնել ինքնաթիռը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել