Tert.am-ը գրում է.

Եռագույն փուչիկներ, ամենուր երգ ու պար և անգամ թատերական ներկայացումներ: Երևանի կենտրոնում այսօր ամեն քայլի մի միջոցառում է: Մայրաքաղաքը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակը: Տոնը, մասնավորապես, Հանրապետության հրապարակում համախմբել է Երևանից, Հայաստանի մարզերից և սփյուռքից հայեր, ինչպես նաև արտասահմանցիներ:

Քաղաքացիների հետ տոնը նշելուն միացել են հայտնի քաղաքական, հանրային գործիչներ: Tert.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը օրվա խորհրդի մասին ասաց․«Սրանից ավելի լավ օր հնարավոր չէ պատկերացնել» :

Իսկ ձեռք բերած անկախությունը պահպանելու համար էլ, ըստ նրա, պետք է լինենք հնարավորինս պարզ, արդար և մաքուր: «Ուզում եմ, որ լինի ամենալավ երկիրն աշխարհում: Հայից ամեն ինչ սպասելի է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել