Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն այսօր նշում են իրենց ամուսնության 10-ամյակը։ Այս առիթով Գրիգորը սոցիալական ցանցերի իր էջում սեր է խոստովանել կնոջը. «10 տարի առաջ այս օրը մենք կատարեցինք մեր կյանքի ամենակարևոր քայլը, քայլ, որով մեր կյանքը փոխվեց 180 աստիճանով։ 10 տարի է անցել, բայց ես չեմ դադարում քեզ սիրել, չեմ հոգնում ասել` ես քեզ սիրում եմ, չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ միացրեց իրար, և մենք դարձանք մի մարմին։ Սիրում եմ քեզ, իմ միակ սեր, իմ հաջողություն, իմ ամեն ինչ»։

դգսբհռտռգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել