Tert.am-ը գրում է.

Մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և, բնականաբար, ունենք բազմաթիվ թերացումներ, որոնք վաղը պետք է հաղթահարենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով անկախության տոնին: 

«Բայց այսօր ուրախության օր է, պետք է ուրախությամբ հիշենք մեծ հաղթանակները»,-ասաց նա և նշեց, որ չարժե խոսել մանր-մունր խնդիրներից: «Անկախության, ազատության զգացումները ժողովրդի ներսում միշտ եղել են, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ամենավատ տարիներին՝ մինչև 1953  թվականներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն, Արմեն Սարգսյանը նախ հարցրեց՝ պատասխանի փիլիսոփայորե՞ն, թե՞ ըստ էության: «Այդ դեպքում պատասխանեմ որպես ֆիզիկոս, դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ, իրականում սպիտակ գույնը մեկ գույն չէ. ֆիզիկան բոլորդ էլ անցել եք, սպիտակ գույնը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել