Բաղադրիչներ՝

սմբուկ՝ 1 հատ

ձեթ՝ 3 ճաշի գդալ

շամպինիոն՝ 100 գրամ

հազարի տերևներ՝ 500 գրամ

համեմ

պնդուկ՝ 30 գրամ

սոյայի սոուս՝ 2 ճաշի գդալ

քացախ՝ 1 ճաշի գդալ

շաքարավազ՝ 0.5 թեյի գդալ

սև պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը բարակ շերտատել, 2-3 րոպե տապակել երկու կողմից: Սառեցնել:

Սունկը կտրատել և սմբուկի յուղով տապակել 3-4 րոպե, մինչև փափկի:

Սունկը ձեթից հանել, թողնել՝ քամվի, սառեցնել:

Հազարի լվացած թերթիկները շարել մեծ ափսեի մեջ, վրան համեմ և ծեծած պնդուկ ցանել:

Պատրաստել թանձրահյութը. խառնել քացախը, շաքարավազը, սոյայի սոուսը, քունջութի և ձիթապտղի յուղերը:

Լցնել սմբուկի և սնկի վրա և անմիջապես մատուցել:

Բարի ախորժակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել