Aysor.am-ը գրում է.

Facebook-ի աշխատակիցները թեստային ռեժիմով գործարկել են հավելված, որն օգտատերերի համար դյուրացնում է վիրտուալ շփումը, այդ թվում՝ հետագա հանդիպումների նպատակով, հայտնել Է The Verge ամերիկյան պորտալը:

«Նոր ծանոթությունների որոնումներն այն են, ինչով, ինչպես մենք տեսել ենք, արդեն վաղուց զբաղվում են Facebook-ի օգտատերերը, -The Verge-ին տված հարցազրույցում հայտնել է սոցցանցի աշխատակից Նեյթան Շարպը, որը ղեկավարում է այս նախագիծը: - Մենք ցանկանում ենք, որ դա լինի ավելի դյուրին ու հարմարավետ: Մենք մտածեցինք, որ հենց հիմա է դրա լավագույն ժամանակը»:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ծառայությունը փորձարկվում է Կոլումբիայում, ներկայում այն ամբողջովին ինտեգրված է Facebook-ի շարժական հավելվածում և առայժմ հասանելի չէ համակարգիչներում: Դրանից օգտվել է թույլատրված 18 և ավելի բարձր տարիքի անձանց: Ներկայում հավելվածն անվճար է, դրանում չկա գովազդ, վճարովի հավելյալ ծառայություններ նույնպես նախատեսված չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել