«Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով: 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳ նախարար Ար. Հարությունյանը, անդրադառնալով այդ հարցին, ասել է. «ՔՊ-ականներ կլինեն, որովհետև նրանցից շատերը ներկայումս վարչական պաշտոններ են զբաղեցնում և´ կառավարությունում, և´  խորհրադարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, և մենք չենք կարող դրանից խուսափել: Բայց ներկայումս նույն ՔՊ ներկայացուցիչները, կառավարությունը և ԿԳՆ-ն մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որով կբացառվի որևէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել