Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ օրեր առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որն ուղղված է սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելուն, թույլ կտա իրարից զատել չափավոր ընդդիմադիր զինյալներին ծայրահեղականներից, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։

Զախարովայի խոսքով՝ Պուտինի ու Էրդողանի որոշումը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր Իդլիբում, նա նշել է, որ ՌԴ-ն հույս ունի, որ այս քայլը սթափեցնող ազդցություն կունենա նաև նրանց վրա, ովքեր փորձում էին լարել իրավիճակը քիմիական զենքի միջոցով սադրանքներ կազմակերպելու ծրագրերով։

Մասնավորապես՝ Զախարովան շեշտել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որն, ըստ Ռուսաստանի, փորձում էր արդարացնել իր ագրեսիան բեմականացված քիմիական հարձակման միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել